Մուբարաքին հարցաքննության են կանչել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2011 9:38

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը հարցաքնության է կանչվել`  երկրում զանգվածային անկարգությունների  ժամանակ իր վարչակարգի հակառակորդների մեջ զոհերի  առիթով:

Նա կասկածվում է ցուցարարների վրա հարձակմանը մասնակցություն ունենալու մեջ: Որոշ գնահատականների համաձայն` Եգիպտոսում հակակառավարական ցույցերի ժամանակ երկրում զոհվել է մոտավորապես 800 մարդ: Բացի այդ, դատախազությունը երկրի նախկին նախագահին մեղադրում է կոռուպցիայի մեջ: Մուբարաքի հետ կհարցաքննվեն նաև նրա երկու որդիները: Լուրեր կան նաև, որ ձերբակալվել է երկրի նախկին վարչապետ Ահմեդ Նազիֆը: Նա ևս կասկածվում է կաշառակերության մեջ: «Ալ-Արաբիա» հեռուստաալիքով հեռարձակված  ելույթում նախկին նախագահը կտրականապես մերժել է  կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքը ու խոստացել է համագործակցել հետաքննության  հետ: Բացի այդ Մուբարաքը սպառնացել է դատաստան տեսնել  իրեն  հեղինակազրկող կեղծ տեղեկություններ տարածողների հետ:

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply