Բրիտանական թերթը լսել է թագավորական հեռախոսային խոսակցությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2011 1:13

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները դարձել են հեռախոսային խոսակցությունների լսումների զոհեր: Ինչպես պարզվել է News of the World  թերթի լրագրողները հատուկ սարքերի միջոցով լսել են արքայազն Էնդրյուի և նրա դուստրերի `Եվգենիայի և Բեատրիսի խոսակցությունները: Բարձրակարգ անձնավորությունները հայտնել են իրենց դժգոհությունը, բայց նրանցից ոչ մեկը առայժմ ոստիկանություն չի դիմել:

Սկոտլանդ –Յարդը ենթադրում է, որ  խոսակցությունները լսելու մեջ ընդգրկված են չորս  հազարից ոչ պակաս մարդ : Հիմնականում դրանք հայտնի մարդիկ են , որոնց հեռախոսային ռեպլիկները հայտնվել են News of the World-ի “Էսկլուզիվ հոդվածների” մեջ: Թերթը արդեն մի քանիսից ներեղություն է խնդրել, բայց տուժածները դեռ չեն շտապում դատարան դիմել;

Ինչպես գտնում են  The Independent-ի վերլուծաբանները , News of the World-ի տիրոջ` մեդիամագնատ  Ռուպեր Մերդոկի համար հեշտ չի լինի  աղմուկը խլացնել;

Հրատարակչության նկատմամբ առաջին մեղադրանքները հնչել են դեռ 2007 թվին, այն ժամանակ թերթի գլխավոր խմբագիրը Էնդի Կոուլսոնն էր, հետո նա դարձավ Դեվիդ Կեմերոնի խորհրդականը հասարակության հետ կապերի գծով, բայց 2010թվ աշնանը հրաժարական տվեց հեռախոսային խոսակցությունները լսելու մեղադրանքի պատճառվ:

Դիտվել է 1121 անգամ:
Print Friendly

Leave a Reply