Սահակաշվիլի. Ես ոգեշնչվում եմ Աթաթուրքից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 10, 2011 14:45

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խոստովանել է, որ շատ բան է սովորել պատմության հայտնի դեմքերից:

«Իմ ոգեշնչման աղբյուրը շատերն են: Իմ ակադեմիական փորձից կարող եմ ասել, որ դա Բուրգետ Ալին է, ով, փրկվելով հոլոքոսթից, միջազգային դատարանի փայլուն դատավոր, ԱՄՆ-ում մարդու իրավունքների պաշտպան դարձավ»,- ասել է նա:

Սահակաշվիլին ասել է, թե շատ բան է սովորել այլ պատմական դեմքերից` թուրքական պետության հիմնադիր Աթաթուրքից, Իսրայելի եւ Սինգապուրի հիմնադիրներից, երիտասարդ ժողովրդավարությունների հիմնադիրներից` որպես օրինակ նշելով Էստոնիան:

Դիտվել է 1443 անգամ:
Print Friendly

Leave a Reply