Christie’s -ը աճուրդի կհանի Էլիզաբեթ Թեյլորի թանկարժեք զարդերը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 10, 2011 13:35
Christie’s աճուրդի տունը մուրճով կվաճառի Էլիզաբեթ Թեյլորի զգեստները, թանկարժեք զարդերը , արվեստի գործերը և դերասանուհու այլ իրեր, շաբաթ `ապրիլի 9 –ին հաղորդել է Agence France-Presse-ը:
Համապատասխան համաձայնություն ստորագրել են հանգուցյալ դերասանու հարազատները: Ինքը Թեյլորը դեռ 2006 թ. աճուրդային տանը հանձնարարել է տնօրինել իր թանկարժեք զարդերը , արվեստի գործերը և անձնական իրերը իր մահից հետո: Աճուրդի անցկացման ճշգրիտ ամսաթվերը կհայտարարվեն ավելի ուշ, ինչպես նաև լոտերի սկզբնական արժեքները:
Christie’s աճուրդի տունը արդեն վաճառել է Թեյլորի մի զգեստ և զարդեր, որոնցից ստացած գումարը հատկացվել է իր ստեղծած ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի դեմ պայքարի հիմնադրամին:
Այսպիսով 1999 թվին 167 հազար դոլարով աճուրդով վաճառվել է Թեյլորի այն զգեստը, որը նա հագել էր 1969թ. «Օսկար» ստանալու ժամանակ: Նաև Christie’s-ում վաճառվել է դերասանուհու հինգերորդ ամուսնու Ռիչարդ Բարտոնի նվիրած զմրուխտներով ոսկե մատանին: .
Christie’s –ը միակ աճուրդի տունը չէ,որ ցանկություն է հայտնել վաճառել հանգուցյալ դերասանուհու իրերը: Թեյլորի մահից հետո Phillips de Pury աճուրդի տունը վաճառքի հանեց դերասանուհու դիմանկարներից մեկը և Թեյլորի ինտիմ նամակները իր առաջին փեսացուի հետ:
«Օսկար» հաղթող Էլիզաբեթ Թեյլորը վախճանվել է 2011 թվականի մարտի 23 –ին 79 տարեկանում: Մահվան պատճառը սրտային անբավարարությունն էր; Նրան թաղեցին Լոս Անջելոսի Forest Lawn Memorial Park գերեզմանոցում:






Facebook
Tweet This
Email This Post
