Նիդերլանդներում զոհերի թիվը կրակոցների հետևանքով աճել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2011 11:04

Նիդերլանդների  արևմուտքում գտնվող Ալֆեն-ան-դեն-Ռեյն  քաղաքում  շաբաթ օրը  տեղի ունեցած  հրաձգության  հետևանքով  զոհվածների թիվը  հասել է յոթի:

Ոստիկանության տվյալներով   16 վիրավորներից  երեքը գտնվում են շատ ծանր վիճակում:

Հանցագործի ինքնությունը,որը սկզբից կրակ էր բացել առևտրի կենտրոնի այցելուների վրա և հետո ինքնասպան էր եղել, պարզվել է:

Դա  24-ամյա տեղի բնակիչ է : Նախկինում նա իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում էր անօրինական զենք պահելու համար: Կրակողի մայրը հայտնել է,որ տղայի տանը գտել է հրաժեշտի նամակ,որի բովանդակության մասին չի հաղորդվում:

“Սա աննախադեպ պատահար է : Առևտրի կենտրոնում շատ մարդ կար, այդ թվում ծնողներ երեխաների հետ, որոնց մեջ նույնպես վիրավորներ կան”,- պատմում է քաղաքապետ Բաս Էյնհորնը: Կատարվածի սարսափելի մանրամասները արդեն հայտնի են ;

Ականատեսներից մեկը հայտնել է , որ  առևտրի տան մուտքի մոտ հանցագործը կրակել է հաշմանդամի սայլակին նստած կնոջը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ հաղորդել էին,որ կրակողը զինված է գնդացիրով:
Անցած շաբաթ այդ նույն քաղաքում դարձյալ կրակոցներ էին .անծանոթը  ավտոմեքենայի պատուհանից կրակ էր բացել անցորդների վրա , որի  հետևանքով երկու մարդ մահացել  և երկուսը  վիրավորվել էին  :

Դիտվել է 1674 անգամ:
Print Friendly

Leave a Reply