Ութ մեդալ Հայաստանի ՌԴ լողի բաց առաջնությունից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | ապրիլի 10, 2011 9:08

Ավարտվեց Ռուսաստանի Ձերժինսկ քաղաքում անցկացվող 2011թ Հենաշարժողական Համակարգի Խնդիրներ Ունեցող (ՀՇՀԽՈՒ) մարզիկների ՌԴ լողի բաց առաջնությունը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող երեք երիտասարդ մարզիկները գերազանց հանդես եկան, բարձր պահելով մեր երկրի պատիվը:

Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի լողորդ  Արտակ Դավթյանը (13 տարեկան)  լողաց 50մ ազատ ոճով, 50մ թինալող, 50մ բրաս և վաստակեց երկու արծաթե մեդալ:

Մարգարիտա Հովակիմյանն ու Ավագ Տոնոյանը մրցեցին չորս տողատարածությունում` 50մ, 100մ, 400մ ազատ ոճ, 100մ բրաս:

Ավագ Տոնոյանը (15 տարեկան) լրացրեց ՌԴ  I սպորտային կարգի նորմատիվ:

Թեժ պայքարում Մարգարիտա Հովակիմյանը (15 տարեկան) վաստակեց վեց մեդալ` 1ոսկե, երեք արծաթե և երկու բրոնզե, ինչպես նաև լրացրեց ՌԴ սպորտի վարպետի թեկնածուի նորմատիվ: Այս մրցաշարում մեր լողորդուհու գրանցած արդյունքները հնարավորություն կտան հայտ ներկայացնել և մասնակցել 2011թ հուլիսին Բեռլինում կայանալիք Պարալիմպիկ լողի Եվրոպայի առաջնությանը:

Հիշեցնենք, որ այս առաջնությունը  ընդգրկված է Միջազգային Պարալիմպիկ Կոմիտեի մրցաշարերի ցանկում: Առաջնությանը մասնակցում էին ՌԴ 32 մարզերի և Ղազախստանի ավելի քան երեք հարյուր մարզիկներ:

Մեր երկրի մարզիկների մասնկցությունը այս մրցաշարին հնարավոր եղավ Հաշմանդամային Սպորտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի ջանքերով և Նիժնի-Նովգորոդի հայ համայնքի աջակցությամբ, և այս ամենը առանց պետական աջակցության, քանի որ «Մեր երկիրը նման ծրագրերի համար ֆիանսավորում չունի», – այսպես պատասխանեցին  ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարությունում:

Դիտվել է 1077 անգամ:

Leave a Reply