Կայացել է “Boom-Boom” երգի տեսահոլովակի պրեմիերան. երգչուհին բռունցքով հարվածել է Արթուր Աբրահամին
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | April 9, 2011 22:29
Կայացել է “Եվրատեսիլ 2011” -ում Հայաստանը ներկայացնող Էմմիի «Boom-Boom» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան:
“Apricota”-ի հեղինակած “Boom-Boom”-ը նկարահանել է Հրանտ Երիցկինյանը: “Կլիպի տղան” հայ անվանի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն է:
“Աղջիկը սիրում է մի տղայի, ով խիստ զբաղված է իր սպորտով: Բացի բոքսից, ռինգից, իր խաղերից, նրան ոչինչ չի հետաքրքրում, իսկ աղջիկը շատ ծանր է տանում այդ փաստը եւ տղային, ի վերջո, կանչում բոքսի ռինգ, բայց այս անգամ` սիրո ռինգ,-այսօր Skype-ով հաստատված կապի ժամանակ ասաց Էմմին: Վերջինս պրոմո-տուրի շրջանակներում գտնվում է Ամստերդամում եւ “Եվրատեսիլ”-ի այլ մասնակիցների հետ շուտով համերգ պետք է տա:
“Հասցրել եմ տեսնել տեսահոլովակը, շատ է դուր եկել: Իրականում, այն հավանել եմ այն ժամանակ, երբ սկսեցինք նկարահանումները: Եթե գեղեցիկ նկարահանումներ են լինում, նշանակում է, բնականաբար, արդյունքը լավ է լինելու”,- նշեց Էմմին:
“Boom-Boom”-ի ռեժիսորի խոսքերով, տեսահոլովակը բոքսի մոտիվներով նկարահանելու գաղափարը Հայաստանի հանրային հեռուստատեսությանն է, որի շուրջ էլ կառուցվել է սցենարը: Հրանտ Երիցկինյանը կատակ-հարցին, թե Արթուր Աբրահամին` Էմմիի բռունցքով հարվածը շատ է ցավեցրել, պատասխանեց, որ նկարահանումները շատ լավ են անցել. “Երգը վիրուսի պես տարածվում էր նկարահանման բոլոր վայրերում: Պարային մասը Հայաստանում ենք նկարել, մնացածը` Գերմանիայում: Տեսահոլովակը հայտնի երկու մարդու մասին է , ովքեր ապրում են եվրոպական քաղաքում, հանդիպում են, կռվում, վիճում, տարբեր իրավիճակներում հայտնվում”:
Orange-ի աջակցությամբ նկարահանված տեսահոլովակի շնորհանդեսը տեղի ունեցավ հենց բջջային օպերատորի երեւանյան կենտրոնական գրասենյակում: “Ցանկացած երգ հասարակությանը ավելի մոտ է կանգնում, երբ այն վերածվում է տեսահոլովակի”,- շեշտեց “Orange”-ի մարկետինգային բաժնի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Bravo.am






Facebook
Tweet This
Email This Post
