Ծանրամարտի 2011-ի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունները կանցկացվեն Երևանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 14, 2009 16:19

Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը տեղեկացրել է, որ ծանրամարտի 2011-ի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունները կանցկացվեն Երևանում: Բացի այդ, մեր երկրի ներկայացուցիչներին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ, մեր հայրենակից Թոմաշ Այանն առաջարկել է Երևանում անցկացնել 2001-2003 թթ. ծանրամարտի աշխարհի երիտասարդական և 2012-2014 թթ. աշխարհի մեծահասակների առաջնություններից որևէ մեկը:

Խաչատրյանը տեղեկացրեց, որ Հայաստանն առաջիկայում ստանալու է մի քանի մրցահարթակ և մեծ թվով տղամարդկանց և կանաց ծանրաձողեր: Այնպես որ, խոշորամասշտաբ մրցումների կազմակերպման հարցում դժվարություններ չեն առաջանա:

Դիտվել է 1238 անգամ:
Print Friendly

Leave a Reply