Ֆրանսիայի հայերն ու թուրքերը միասին կհավաքվեն Փարիզի Կոմիտասի արձանի մոտ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2011 19:06

Ապրիլի 10-ին Փարիզում տեղի կունենա Ֆրանսիայի հայկական և թուրքական համայնքների համատեղ ակցիան: Ինչպես հայտնում է Nouvelles d`Arménie-ին, ակցիան կազմակերպվել է ի նշան մերձեցման ու փոխադարձ հարգանքի:

«Մենք միասին ենք» նախաձեռնության անդամները կհավաքվեն Կոմիտասի արձանի մոտ:

Միջոցառումը կոչված է ցուցադրելու «պատմական ճշմարտության ու մարդկային բաց հարաբերությունների վրա խարսխված ապագայի» կենսունակությունը:

Հայերը չեն փակի դուռը բարի կամքի տեր թուրքերի առջև, ինչպես նաև թուրքերը աչք չեն փակի հայերի ցավի վրա»,-ասվում է «Մենք միասին ենք» հայտարարության մեջ:

|

Դիտվել է 2172 անգամ:
Print Friendly

Leave a Reply