Դուշանբեում հավանության է արժանացել մշակույթի և արվեստի, կրթության ոլորտի զարգացման հայեցակարգերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 14, 2009 15:40

630px-emblem_of_cissvgՏաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի ունցած ԱՊՀ մասնակից երկրների մշակութային համագործակցության խորհրդի 24-րդ նիստին մասնակիցները հավանություն են տվել մշակույթի ոլորտում համագործակցության և ԱՊՀ անդամ երկրների մշակույթի և արվեստի ոլորտում, կրթության զարգացման հայեցակարգերի նախագծերին:

Երկու փաստաթղթերն Էլ սահմանված կարգով կներկայացվեն Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը:

Խորհրդի անդամները քննարկել են 2009 – 2010 թթ. ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության ոլորտում առաջնային միջոցառումների պլանի իրագործման ընթացքը:

Երկրների դեսպանները, դիվանագիտական կազմի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները զրուցել են նաև  մշակութային ժառանգության  պահպանության օրենսդրության կատարելագործման աշխատանքների իրագործման շուրջ: Որոշում Է կայացվել աշխատանքում օգտագործելու համար տեղեկատվություն պատրաստել մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության ուղղությամբ պետությունների գործնական փորձի մասին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել Է ԱՊՀ  գործկոմի մամլո ծառայությունը:

Դիտվել է 1033 անգամ:
Print Friendly

Leave a Reply