Կանանց շրջանում հեղինակավոր ավտոմեքենաների վարկանշային ցուցակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2011 17:26

ԱՄՆ-ում ավտոմեքենաների ամենաակտիվ գնորդները աֆրիկական, ասիական եւ լատինաամերիկյան ծագման կանայք են։ Համաձայն R. L. Polk վերլուծական հեղինակավոր գործակալության ուսումնասիրությունների՝ վերջին հինգ տարիների ընթացքում ընդհանուր գնորդների շրջանում նրանց մասնաբաժինն աճել է 4,7 տոկոսով։

Կանանց մասնաբաժինը, անկախ նրանց ռասայական պատկանելությունից, 2006 թվականից ի վեր վստահաբար աճում է։ 2006-2010 թվականների ընթացքում այն աճել է 2,5 տոկոսով, իսկ ներկայումս կազմում է 38,5 տոկոս, այլ խոսքով, ԱՄՆ-ում վաճառվող յուրաքանչյուր 10-րդ ավտոմեքենայից 4-ը գնում են կանայք։

Ներկայացնում ենք 2010 թվականին ԱՄՆ-ում կանանց  կողմից առավել նախընտրելի ավտոմեքենաները՝ ըստ մակնիշների.

Toyota-15,7 տոկոս

Honda – 14 տոկոս

Ford – 10 տոկոս

Chevrolet – 8,9 տոկոս

Nissan – 8,8 տոկոս

ԱՄՆ-ում կանանց կողմից գնված մեքենաների առաջին հնգյակը.

MINI – 47,տոկոս

KIA – 46,8 տոկոս

Honda – 46 տոկոս

Nissan – 45,5 տոկոս

Subaru – 45 տոկոս

news.am

Դիտվել է 1054 անգամ:
Print Friendly

Leave a Reply