ՌԱՀՀԿ-ն ուսանողների համար անցկացրեց սեմինար-քննարկում
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 9, 2011 16:32
9 ապրիլի 2011թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) տարբեր բուհերի ուսանողության համար անցկացրեց սեմինար-քննարկում` նվիրված “ԼՂ խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի ներկա վիճակը. բանակցություններ եւ միջադեպեր զորքերի շփման գծում” թեմային:
Ցուցադրվեց հեղինակ Վահրամ Բալայանի արցախյան ազատամարտի եւ հետպատերազմյան զարգացումների մասին պատմող «Արցախ. պատմության քառուղիներում» փաստավավերագրական կինոնկարը, որից հետո խնդրի իրավական ու քաղաքական դիտանկյուններն արծարծեցին ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը եւ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը:
Այնուհետեւ թեմայի շուրջ ծավալվեց աշխույժ բանավեճ: Երիտասարդները ցանկություն հայտնեցին շարունակական դարձնել նման քննարկումները, որոնք, նրանց կարծիքով, ճանաչողական մեծ նշանակություն ունեն:






Facebook
Tweet This
Email This Post
