Փոխվարչապետը այցելել է Գողթ և Գառնի համայնքներ

Պաշտոնական, Օրվա լուր | | April 9, 2011 15:47

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը շարունակում է մարզային այցելությունները` առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով մարզերում իրականացվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

Նա այսօր եղեել է Կոտայքի մարզի Գողթ և Գառնի համայնքներում:

Առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով Գողթում խմելու ջրի ներքին ցանցի վերականգնմանը հատկացվել է16 մլն դրամ: Տեղեկացվել է, որ վերականգնման աշխատանքերը կմեկնարկեն մայիսից:

Գառնիում Ա. Գևորգյանը ծանոթացել է մանկապարտեզի շենքային պայմաններին, որի նորոգման համար հատկացվել է 28,8 մլն դրամ: Առաջիկա օրերին կավարտվի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստումը, շինարարական աշխատանքները կմենարկեն մայիսի սկզբից և կավարտվեն օգոստոսին: Մարզպետի առաջարկով փոխվարչապետը եղել է նաև համայքնի առողջության կենտրոնում, որը սպասարկում է նաև հարակից համայքների բնակչությանը, ծանոթացել է առկա հնարավորություններին: Տեղում քննարկվել են կենտրոնի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Փոխվարչապետի աշխատանքային այցն ավարտվել է Գառնիի համայնքապետարանում անցկացված խորհրդակցությամբ, որին մասնակցել են նաև Գողթի, Գեղարդի, Գեղադիրի, Հացավանի և Ողջաբերդի համայնքապետերը, ՋՕԸ-ի ղեկավարը, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչները: Խորհրդակցությանը բարձրացվել են միջհամայնքային ճանապարհների բարեկարգման, Ողջաբերդի սողանքային հատվածում անվտանգ և անխափան երթևեկության ապահովման, ինչպես նաև Ողջաբերդում բնակարանային խնդիրների հետ կապված հարցեր:

Անդրադարձ է եղել նաև ջրամատակարարման խնդիրներին: Քննարկումների արդյունքում ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարվել է մշակել և Համաշխարհային բանկի հետ քննարկել տարածաշրջանի համայնքների ոռոգման համակարգը մեխանիկականից ինքնահոսով փոխարինելու ծրագիրը, որի արդյունքում 1200 հա տարածքի ոռոգումը հնարավոր կլինի կազմակերպել ինքնահոս համակարգի միջոցով:

Քննարկվել է նաև «Հայջրմուղկոյուղի» և «Հովխաչ» ընկերությունների կողմից խմելու ջրի համակարգի բարելավմանն ուղղված համատեղ ծրագիրը, որի իրականացման արդյունքում տարածաշրջանի երեք համայնքներ` Հացավանը, Ողջաբերդը և Գեղադիրը, ողջ տարին կապահովվեն անխափան ջրամատակարարմամբ: Ծրագիրն իրականացվելու է այս տարվա ընթացքում:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հետ կապված հարցեր: Փոխվարչապետը մանրամասներ է ներկայացրել կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի մասին:

Անդրադարձ է կատարվել նաև վերոնշյալ համայնքերում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին: Արմեն Գևորգյանը հորդորել է մշտական աշխատանքներ իրականացնել` համայնքային բյուջեների ցուցանիշների ապահովման ուղղությամբ:

Դիտվել է 1217 անգամ:
Print Friendly

Leave a Reply