Այսօր շաբաթօրյակ է և ծառատունկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 9, 2011 15:20
Այսօր և եկող շաբաթ օրը՝ ապրիլի 16-ին, Երևանի քաղաքապետարանը հայտարարել է համաքաղաքային ծառատունկի և բարի ավանդույթ դարձած շաբաթօրյակի օրեր:
«Մաքուր, բարեկարգ ու կանաչ քաղաք ունենալը բոլորիս ցանկությունն է և, միաժամանակ, բոլորիս պարտականությունը: Մենք միասին գործով կարող ենք ցույց տալ մեր սերն ու հարգանքը քաղաքի հանդեպ: Վստահ եմ՝ ում հարազատ է Երևանը, կմիանա մեզ»,- հայտարարել է քաղաքապետ Կարեն Կարապետյանը՝ երևանցիներին կոչ անելով ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակներին:
Երևանի անապատացումը կանխելու համար, ըստ բնապահպանների, անհրաժեշտ է առավելագույնս կարևորել կանաչ տարածքի պահպանման և նոր ծառատունկերի կազմակերպման ծրագրերը։
Ծառ տնկելու և խնամելու վրա ծախսված ցանկացած գումար ամբողջովին վերականգնվում է մի քանի տարվա ընթացքում: Նման եզրակացության են եկել ամերիկյան Pacific Southwest Research անտառային ծառայության հետազոտողները: «Օգուտը, որ տալիս են ծառերը քաղաքին, պակասեցնում են օդորակիչների ծախսած էներգիայի քանակը, պաշտպանում են քամուց, նվազեցնում են անձրևային ջրերի չափաքանակը և այդպես ավելացնում քաղաքացիների հպարտությունը: Բնակիչները ստանում են մաքուր օդ և պաշպանված են լինում եղանակային ընկճախտից»,- նշվում է pogoda.ru կայքում դրված զեկույցում։
Գիտնականները վերլուծել են ԱՄՆ 16 տարբեր շրջաններում ծառ տնկելու խնամելու ծախսերը և նրանց օգուտը և պարզել, որ Հյուսիսային Կալիֆոռնիայի առափնյա շրջանի մեկ մեծ ծառի տարեկան եկամուտը կարելի է 101 դոլար գնահատել։ Իսկ ցամաքային կլիմայական գոտու պայմաններում ծառը տալիս է համարյա 70 դոլարի օգուտ։






Facebook
Tweet This
Email This Post
