Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոբուս է հրդեհվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 9, 2011 14:57

Ապրիլի 8-ին ժամը 13.00-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ճանապարհի 4-րդ կմ-ին, ընթացքի ժամանակ, գազի արտահոսքի հետեւանքով հրդեհ է բռնկվել 40-ամյա Արայիկ Գ.-ի վարած «ԿՎԶ-685» մակնիշի ավտոբուսում:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդն ու նրա ուղեւորներ՝ 23-ամյա Նարեկ Ա.-ն, 21-ամյա Տարոն Դ.-ն եւ 26-ամյա Լեւոն Դ.-ն դուրս են թռել այրվող ավտոբուսից:

Նրանք ստացել են վնասվածքներ և տարբեր աստիճանի այրվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց:

Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:

Դիտվել է 1219 անգամ:
Print Friendly

Leave a Reply