Նորաձև զարդեր 2011. վերադարձ դեպի ակունքները

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Նորաձևություն, Շաբաթվա լուր | | April 9, 2011 14:27

Դիզայներների զարդերի նոր հավաքածուներում նկատվում է վերադարձ դեպի ակունքներ:

Բնական, գրեթե չվերամշակված քարերը 2011-ի նորաձևության գագաթնակետն են: Դրանք ամենուր են՝ թևնոցների, մատանիների, ականջողերի և իհարկե վզնոցների վրա:

Շատ նորաձև են ծաղկի, տերևների, թիթեռնիկների և բզեզների տեսքով զարդերը:

Ինչպես նախորդ տարի, այս տարի առավել ընդգծված, նորաձև է էթնո ոճը: Աֆրիկական, հնդկական ու եգիպտական  մոտիվներով զարդերը գրավում են դիզայներների հավաքածուների մեծ մասը:

2011-ի զարդերը շարունակում են պահպանել նաև նախորդ տարվա միտումներից մնացած ծավալը, ոսկեգույն երանգը, երկար վզնոցներն ու բազմաշերտությունը:

Այս տարի ոսկեգույնին ավելացել են նաև բնական և արհեստական խոշոր քարերը: Դրանք պետք է լինեն հնարավորինս չհղկված, տձև՝ ինչպես բնությունն է ստեղծել:

Զարդարանքի հիմնական նյութը մետաղն է, քարերը, կաշին, կենդանական ոսկորը, փայտը:

Ինչպես նշեցինք, այս տարի շատ նորաձև են ծանր և խոշոր զարդերը:

Շարունակելով 2010-ի գարնանային և ամառային  նորաձևության ավանդույթները՝ խոշոր զարդերը թույլատրելի են ինչպես ամենօրյա, այնպես էլ երեկոյան հանդերձանքի հետ:

Ինչ վերաբերում է բազմաշերտությանը, կարող եք վիզը զարդարել բազմաշերտ ու բազմաձև վզնոցներով՝ միանգամայն տարբեր երանգներով: Եվ ամեն անգամ ինչ որ մեկը հանելով կամ ավելացնելով՝ ստանալ լրիվ նոր զարդարանք:

Վզնոցներ՝ վզին կիպ կպած և մինչև կոնքերը հասնող. այս երկու ծայրահեղ մոտեցումները կարող եք համադրել միաժամանակ: Դա նորաձևության միտումներից:

Ականջողերը ևս խոշոր են, մանր, բազմաշերտ շղթաներով, բնական քարերով:

Ինչ վերաբերում է թևնոցներին ու մատանիներին, ապա այստեղ ևս իշխում են ծավալն ու գույները: Սակայն, ի տարաբերություն անցյալ տարվա, այս տարի թևնոցներն իջել են դաստակին: Դրանք ունեն երկրաչափական պատկերների ձև:

Այս տարվա թևնոցների յուրահատկությունն ու նորույթը համարվում են ծաղկային դեկորներն ու հավելումները, ինչպես նաև անմշակ բնական քարերը:

Կրծքազարդերը 2011-ին ևս շատ նորաձև են: Դրանք կարելի է կրել ինչպես դրեսս-կոդի դեպքում, այնպես էլ երեկոյան զգեստի հետ: Շատ գեղեցիկ է նաև շարֆերի կամ  գլխարկի վրա:

Դիտվել է 3545 անգամ:
Print Friendly

Leave a Reply