32-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ վրաերթը ինքն է կատարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 9, 2011 13:04
Ապրիլի 7-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 22.30-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Վանթյան փողոցի թիվ 31 տան մոտ վրաերթի է ենթարկել 48-ամյա Նար-Դոս Ս.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրել են, որ երեկ երեկոյան ոստիկանության ՃՏՀ քննության բաժին է ներկայացել 32-ամյա Գոռ Զ.-ն և հայտնել, որ վրաերթը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
