Երևանի ճանապարհային ոստիկանության նոր պետը Արսեն Մարդոյա՞նն է

Պաշտոնական, Օրվա լուր | | April 9, 2011 12:53

Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենենատ Ալիկ Սարգսյանը, ըստ panorama.am-ի տեղեկությունների, հրաման է ստորագրել, որի համաձայն Երևանի ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել է Արսեն Մարդոյանը:

Վերջինս նույնպես Ճանապարհային ոստիկանության աշխատակից է:

Ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն, լրատվամիջոցին հայտնել են, որ իրենք նման հրաման չեն ստացել:

Հիշեցնենք, որ Երևանի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Արսեն Արշակյանը օրերս էր ազատվել պաշտոնից:

Դիտվել է 1561 անգամ:
Print Friendly

Leave a Reply