Մոսկվայում բացվում Է ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 3, 2009 13:58

Այսօր Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը: Օրակարգի նախագծում տեղ Է գտել 20 հարց:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ռազմական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն օպերատիվ հակազդման հավաքական ուժերի ստեղծման վերաբերյալ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ գագաթնաժողովի որոշման իրացման ընթացքը եւ դրանց ձեւավորման ու կիրառման նորմատիվային իրավական բազան:

Ծրագրվում Է քննարկմանը ներկայացնել նաև Աֆղանստանի իրադրության կայունացմանը եւ Աֆղանստանից բխող մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելուն ուղղված ծրագրի նախագիծը:

Դիտվել է 1544 անգամ:
Print Friendly

Leave a Reply