Սիրիայում զոհվել է 27 ցուցարար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2011 11:58

Սիրիայի հարավում գտնվող Դարաա քաղաքում հերթական ցույցը ցրելու ընթացքում 27 ցուցարար է զոհվել։

Ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, Սիրիայի անվտանգության ուժերը ուրբաթօրյա աղոթքից հետո սկսել են ցրել ցուցարարներին՝ ռետինե գնդակներով կրակելով նրանց վրա։

Մյուս կողմից սիրիական «Սանա» պետական գործակալությունը հաղորդում է, որ «զինված անձինք» կրակել են ոստիկանների և խաղաղ բնակիչների վրա, որի հետևանքով զոհվել է 19 ոստիկան և անվտանգության ծառայության աշխատակից, 75 մարդ վիրավորվել է։

Երեկ Սիրիայում ուրբաթօրյա աղոթքից հետո զանգվածային ցույցեր էին սկսվել նաև Լաթաքիայում, Տարտուսում, Բանյասում, Հոմսում և Էդլիբում։

Սիրիայում հակակառավարական ցույցերը սկսվեցին մարտի 18-ին՝ երկրի հարավում գտնվող Դարաա քաղաքում։ Այնուհետ բողոքի ալիքը տարածվեց մյուս քաղաքներում։ Հակակառավարական բողոքի ակցիաներին զուգահեռ՝ Սիրիայի տարբեր քաղաքներում նաև պարբերաբար ցույցեր են անցկացվում՝ ի պաշտպանություն երկրի նախագահ Բաշար ալ Ասադի։ Սիրիայի նախագահն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է քաղաքական և տնտեսական բարեփոխումներ անցկացնել։

Մասնավորապես նա խոստացել է պետական սեկտորի աշխատակիցների աշխաավարձը բարձրացնել միջինը 25%-ով։

Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply