Եվրամիությունը մտահոգված է, որ Պուտինն այցելել է Աբխազիա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 14, 2009 14:55

putin_0Եվրամիությունը մտահոգություն Է հայտնել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի` Աբխազիա կատարած ուղևորության առնչությամբ. այդ մասին հաղորդել Է Ֆրանս Պրես գործակալությունը` վկայակոչելով Եվրամիության հայտարարությունը:

ՌԴ-ի կառավարության ղեկավարը չորեքշաբթի մեկօրյա աշխատանքային այցով ժամանել Էր Աբխազիայի մայրաքաղաք. դա Ռուսաստանի նման բարձր մակարդակի պատվիրակության առաջին այցն Էր Աբխազիա 2008 թ. օգոստոսին այդ հանրապետության անկախության ճանաչումից հետո:

«Եվրամիությունը գտնում Է, որ այդ այցը ցուցադրում Է Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքը հարգելու բացակայությունը և չի օժանդակում այն միջազգային ջանքերին, որոնք նպատակամղված են տարածաշրջանի իրադրության կայունացմանը»,-ասված Է Եվրամիությունը նախագահող Շվեդիայի հայտարարության մեջ:

«Եվրամիությունը վերստին հայտարարում Է Վրաստանի ինքինիշխանության և տարածքային ամբողջականության (սկզբունքների) պաշտպանության մասին»,- ընդգծված Է փաստաթղթում:

Դիտվել է 1316 անգամ:
Print Friendly

Leave a Reply