Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 9, 2011 11:40

Աշխատանքային այցով Կիևում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 8-ին մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարաներին ընդունել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

Ինչպես հայտնում են ԱԳՆ Նախարարների խորհուրդը աշխատանքները սկսել է նախ նեղ ձևաչափով` պատվիրակությունների ղեկավարների և ԱՊՀ գործադիր քարտուղարի մասնակցությամբ, ապա նիստը շարունակել է պատվիրակությունների մասնակցությամբ:

Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, նիստի օրակարգը ներառում էր ԱՊՀ գործունեությանն առնչվող շուրջ տասնհինգ հարց, այդ թվում` ԱՊՀ տնտեսական զարգացման խթանման, հումանիտար, տեղեկատվական և միգրացիոն բնագավառներում համագործակցության, իրավապահ և ուժային մարմինների միջև անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցության և մի շարք այլ հարցեր:

Նիստի արդյունքում արտգործնախարարների խորհրդի հավանությանն են արժանացել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների առաջիկա նիստի օրակարգում ներառվելիք մի շարք փաստաթղթերի նախագծեր, այդ թվում` ԱՊՀ կազմավորման 20-ամյակի և Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակի կապակցությամբ հայտարարությունների նախագծերը:

Կիևում նախարար Նալբանդյանը կարճատև զրույցներ է ունեցել և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկել մի շարք երկրներից իր գործընկերների՝ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կոնստանտին Գրիշչենկոյի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովի, Ղրղըստանի արտգործնախարար Ռուսլան Կազակբաևի և Տաջիկստանի արտգործնախարար Խամրախոն Զարիֆի հետ:

Դիտվել է 984 անգամ:
Print Friendly

Leave a Reply