ՆԱՏՕ-ի ինքնաթիռները ռմբակոծել են Լիբիայի ռազմական պահեստները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 9, 2011 11:33
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները ուրբաթ լույս շաբաթ գիշերը ռմբակոծել են Լիբիայի հյուսիս-արևմուտքում՝ Զինտան քաղաքից ոչ հեռու գտնվող ռազմական պահեստը։
«Պահեստները գտնվում են Զինտանից 15 կմ հարավ-արևելք։ Սկզբում մենք լսեցինք ինքնաթիռի ձայն, այնուհետև հաշվեցինք մոտ 14 պայթյուն։ Որոշ մարդիկ հեռադիտակներով տեսան, թե ինչպես են վառվում շենքերը»,- մեջբերում է Reuters գործակալությունը տեղի բնակիչների խոսքերը։
Մյուս կողմից Կադաֆիի զորքերը շարունակում են ռմբակոծել արդեն մի քանի շաբաթ շրջափակման մեջ գտնվող Միսրատա քաղաքը։ Տեղի բնակիչները, վկայակոչելով բժիշկների տվյալները, հաղորդում են, որ ուրբաթ օրը կառավարական զորքերի և ապստամբների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, 10-ը վիրավորվել են։
Մարտի 19-ին սկսվեցին կոալիցիոն ուժերի ռազմական գործողությունները՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի Կանադայի, Բելգիայի, Իտալիայի, Իսպանիայի, Դանիայի, Նորվեգիայի մասնակցությամբ։ Մարտի 31-ին ԱՄՆ-ն ռազմական գործողությունների հրամանատարությունը փոխանցեց ՆԱՏՕ-ին։






Facebook
Tweet This
Email This Post
