Եղջերուն` միայնակ սագի պաշտպան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 9, 2011 10:10
Եղջերուն դարձել է միայնակ սագի պաշտպանն ու ընկերը, որը մենակ է մնացել ու ստիպված է իքնուրույն թխսել: Անսովոր զույգին նկատել են Նյու Յորքի նահանգի Բուֆալլո քաղաքի գերեզմանատանը:
Սագը բույն է հյուսել քարե աճյունասափորի մեջ: Թե ինչպես է եղջերուն նկատել թռչունին և ինչպես է, որ կենդանիները բարեկամացել են, դեռևս հայտնի չեն: Տեղի գիտնականները հայտարարել են, որ նմանատիպ միությունները վայրի կենդանիների կենսաբանական տարբեր տեսակների միջև, հազվադեպ ու դժվար բացատրվող երևույթներ են: Այդպես է, թե, ոչ, սակայն եղջերուն աճյունասափորի մոտ պարեկություն է անում ու ոչ մեկի չի թողնում բնին մոտիկ: Նա նույնիսկ հաչացող շանն է քշել «սրբավայրից»: Եթե մեկը փորձվի մոտենալ, նա իսկույն ոտքի է կանգնում ու պոտենցիալ ավերիչին հեռու քշում բնից:






Facebook
Tweet This
Email This Post
