ԱՄՆ-ում վաճառքի է հանվել բեկոնի հոտով օծանելիք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2011 9:54

ԱՄՆ-ում վաճառքի է հանվել բեկոնի հոտով օծանելիք: Այս անսովոր բույրի հեղինակային իրավունքը պատկանում է Fargginay ընկերությանը:

Բեկոնային օծանելիքի ինքնատիպ բաղադրության հեղինակը փարիզցի մսագործ Ջոն Ֆերժինեին է պատանում, ով ապրել է  XX դ սկզբին: Նա իր ժամանակին նկատել է, որ բեկոնի ու մի քանի խոտերի համադրության հոտը բարձրացնում է իր գնորդների տրամադրությունը:  Բույրի գաղտնիքը կորել էր, սակայն Fargginay ընկերություն տերը փորձել է վերականգնել այն ու ստեղծել է խոզի մսի հոտով օծանելիք: Ընկերության կայքում զետեղված է օծանելիքի բաղադրությունը` բերգամոտի յուղ, լայմ, նարինջ, թուրինջ ու էլի մի քանի ցիտրուսներ: Բեկոնը, բույրի հեղինակների խոսքով, թաքնված է  այնտեղ, որտեղ անհրաժեշտ է: Օծանելիքն արտադրվելու է երկու նմուշով` Bacon Gold և Bacon Classic: Հեղուկ «բեկոնի» մեկ սրվակն արժե 36 դոլար:

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply