Մասնակցեցին ոչ բոլորը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 9, 2011 9:40

Ալավերդի քաղաքի մարզադպրոցի դահլիճում անցկացված հանդբոլի Հայաստանի պատանեկան (մինչև 17 տարեկաններ) առաջնության նախնական փուլի մրցաշարում խաղացին 4 թիմեր: Ցավոք, հայտեր ներկայացրած ոչ բոլոր հանդբոլի կենտրոնների ներկայացուցիչները մասնակցեցին: Պատվիրակներ այդպես էլ մրցավայր չուղարկեցին Գյումրի քաղաքի և Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչները: Ինչ խոսք,  թիմերի շատ լինելը էլ ավելի հետաքրքիր կդարձներ մրցակցությունը: Բանն այն է, որ առաջնությունում պայքարը շարունակելու իրավունք վերապահվելու էր երեք լավագույններին: Ինչևէ, 4 հավաքականների պայքարում հերթականությամբ տեղաբաշխվեցին Երևանի հանդբոլի մասնագիտացված դպրոցի (6 միավոր), Ալավերդիի (3), Արցախի (3), Վանաձորի երկրորդ (1) հավաքականները: Այսպիսով, հայտնի դարձան  այն  6 թիմերի անունները, որոնք  հոկտեմբերին Երևանում կվիճարկեն եզրափակիչ փուլի 4 ուղեգրերը: Հաջորդ` կիսաեզրափակիչ փուլի խմբային մրցաշարում Երևանի ՀՄԴ-ի, Ալավերդիի, Արցախի ներկայացուցիչների միանալու են Հայաստանի նախորդ առաջնությունում առաջին երեք տեղերը գրաված Վանաձորի, Շենգավիթի, Աջափնյակի թիմերը: Ապրիլի  8-ին  Վանաձորում կմեկնարկի աղջիկների (մինչև 17 տարեկաններ) Հայաստանի առաջնության նախնական փուլի մրցաշարը, որին կմասնակցեն Գեղարքունիքի, Նոր Նորքի, Ստեփանավանի, Վանաձորի, Երևանի ՀՄԴ-ի հավաքականները: Միայն առաջին տեղը գրավողը կշարունակի պայքարը: Իսկ կիսաեզրափակչում, առանց նախնական խաղերի մասնակցելու, իրավունք ունեն խաղալ Հայաստանի նախորդ տարվա  առաջնությունում առաջին երեք տեղերը զբաղեցրած Շենգավիթի, Երևանի ՀՄԴ-ի, Արցախի հավաքականները:

Դիտվել է 786 անգամ:
Print Friendly

Leave a Reply