Բրիտանացի թոշակառուն հատել է Ատլանտիկան “խողովականավով”
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 9, 2011 9:32Բրիտանացի թոշակառուն հատել է Ատլանտյան օվկիանոսը` ջրա- ու գազատար խողովակների կտորներից
պատրաստած լաստանավով: Նավարկությունը տևել է 66 օր: 85-ամյա Էնթոնի Սմիթը նավարկությունը սկսել է Կանարյան կղզիներից ու ավարտել Կարիբյան ծովում: Թոշակատուն ու իր 3 հոգուց կազմված թիմը հաղթահարել է 4500 կմ: Սմիթն ասում է, որ շատերն իր քայլը ոչ խելամիտ են համարել, սակայն անձամբ ինքը ոչ մի գերբնական բան չի տեսնում իր արարքում, նա մտածում է`”Էլ ինչով կարելի է զբաղվել ծեր հասակում…”: Սմիթը հայտարարել է, որ իր ճանապարհորդությունը բարեգործական բնույթ ուներ և գումար է հավաքել քաղցրահամ ջրով աղքատ ազգաբնակչությանն օգնող WaterAid կազմակերպության համար:






Facebook
Tweet This
Email This Post
