Ահաբեկչության փորձի պատճառով Բաքու–Ռոստով երթուղով գնացքների երթևեկությունը դադարեցվել Է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 14, 2009 14:42

image0011Բաքու–Ռոստով երկաթուղում գնացքների երթևեկությունը լիովին դադարեցվել Է. պատճառն  ինքնաշեն պայթուցիկ սարքն էր, որը Մախաչկալայի արվարձանում դրվել Է անմիջականորեն երկաթուղային պաստառի մոտ:

Ինչպես «Նովոստի Ադրբեջան»-ին հաղորդել են «Ադրբեջանի երկաթուղիների» մամլո ծառայությունում, ահաբեկչական գործողության պատճառով գնացքների երթևեկությունը երկու ուղղություններով Էլ դադարեցվել Է: Այս պահին ճանապարհներին երկու շարժակազմ կա:

«Արմենպրես»-ը գրում է, որ պատահարի վայրում վաղ առավոտից աշխատում են ռուսաստանցի սակրավորները: Պայթուցիկ սարքը հայտնաբերվել Է հինգշաբթի օրը երեկոյան, սակայն դրա ականազերծման փորձերը դադարեցվել են մութն ընկնելուն պես, և առավոտյան վերսկսվել են:

Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply