Ճապոնական ցունամիի արձագանքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2011 21:41

Անսովոր բնական երևույթ է հաջողվել տեսնել մարտի 11-ին առողջարանային Ակապուլկոյի լողափերից մեկում: Սարդինաների, անչոուսների, թյունիկների հսկայական վտառներ են գոյացել ափամերձ հատվածում: Ընդ որում, ձկներն այնքան շատ  են եղել, որ ջրի մակերևույթին նմանվել են նավթային մեծ հետքի: Տեղաբնակներն ասում են, որ առաջներում  իրենց շրջանում երբևիցե նման երևույթի ականատես չեն եղել:Հատկապես հետաքրքրական է, որ ձկների վտառները Ակապուլկոյի ափերի մոտ են հայտնվել գրեթե նույն ժամանակ,  երբ Ճապոնիայում երկրաշարժին հետևել է ցունամին: Սակայն, դեռևս հաստատապես չեն կարողանում ասել, թե մեկը մյուսի հետ կապված է,թե ոչ:

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply