Շոփինգը ոչ թե ժամանակի կորուստ է, այլ երկարակեցություն տանող հաճելի ուղի
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 8, 2011 19:18Պարզվում է, որ տարեցների համար առավոտյան դեպի խանութներ ուղղված “արշավը” շատ ավելի օգտակար է
առավոտյան մարմնամարզությունից, ասում են Թայվանի Ազգային հետազոտությունների առողջապահության ինստիտուտից: Գիտնականները հարցում են անցկացրել միայնակ 65 և ավելի բարձր տարիք ունեցող 1850 բնակչի շրջանում ու պարզել են, որ ամեն օր խանութ այցելող մարդիկ ավելի երկար են ապրում: Նույնիսկ շոփինգ սիրող այն մասնակիցներն են երկար ապրել, ովքեր համարվել են հիվանդ, կամ էլ առողջության լուրջ խնդիրներ են ունեցել: Համեմատելով առևտուր անելու պրոցեսը ֆիզիկական ակտիվության մյուս տեսակների հետ (ասենք սպորտային վարժությունները), կարելիէ ասել, որ խանութ գնալը և օգտակար է և շատ ու շատ հաճելի:
Դիտվել է 1604 անգամ:





Facebook
Tweet This