Այս շաբաթ իրականացվել է 17,3 մլն դոլարի առք և վաճառք
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 8, 2011 17:15Ապրիլի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 46,481,402 ԱՄՆ դոլար 370.1 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 62,037,235 ԱՄՆ դոլար 371.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 17,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 373.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 371 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Մարտի 28-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 20.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 81.5 մլն ԱՄՆ դոլար:






Facebook
Tweet This
Email This Post
