ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի զորային պլանավորման վարչության պետին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 8, 2011 16:27

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 8-ին ընդունել է ՆԱՏՕ-ի զորային պլանավորման վարչության պետ Ֆրենկ Բոլանդին: Հանդիպման ընթացքում Ֆրենկ Բոլանդը պաշտպանության նախարարին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի միջև Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Պլանավորման ու վերանայման գործընթացի գնահատման արդյունքների վերաբերյալ նախնական դիտարկումները: Քննարկվել են նաև ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայմանն առնչվող հարցեր:

Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի միջև Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Պլանավորման ու վերանայման գործընթացի շրջանակներում ստանձնած պաշտպանությանն առնչվող նպատակների իրականացման առաջընթացը գնահատելու նպատակով Հայաստան կատարած հերթական այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գնահատման խումբը քննարկումներ է ունեցել պաշտպանական բարեփոխումների գործընթացում ներգրավված ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան վարչությունների ներկայացուցիչների հետ:


Դիտվել է 1704 անգամ:
Print Friendly

Leave a Reply