Շախմատի Ջերմուկի մրցաշարում երկիշխանություն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 14, 2009 14:39

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ջերմուկում անցկացվող շախմատի «Գրան պրի» մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը պարտվել է Ռուստամ Կասիմջանովին: Հավելենք, որ մեր երկրի մյուս մասնակիցը՝ Վլադիմիր Հակոբյանը, սևերով զիջել է Բորիս Գելֆանդին: Ահա թե ինչպիսի արդյունքներ են գրանցվել տուրի մյուս պարտիաներում. Եվգենի Ալեքսեև-Պետեր Լեկո, Պավել Էլյանով-Դմիտրի Յակովենկո՝ 0,5:05, Իվան Չեպարինով-Վասիլի Իվանչուկ՝ 0:1, Գատա Կամսկի- Էռնեստո Ինարկիև՝ 1:0, Սերգեյ Կարյակին- Էթյեն Բաքրո՝ 1:0:

Մրցաշարի առաջատարներն են  Իվանչուկը և Լեկոն, որոնք վաստակել են 3,5-ական միավոր: Արոնյանը վաստակած 3 միավորով Կասիմջանովի և Գելֆանդի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը: Հակոբյանը 2 միավորով 11-րդ տեղում է:

Դիտվել է 1106 անգամ:
Print Friendly

Leave a Reply