«Առավոտ». «Ում ցանկանա, նրան էլ նվեր կտա». ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը պաշտպանել է «Տաշիր Գրուպ»-ի նախագահին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 8, 2011 15:33

«Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձել է Մոսկվայում կայացած «Տաշիր-2011» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ բնակարաններ նվեր ստացած հայ երգիչ-երգչուհիներին ուղղված կոչին, որով առաջարկվում էր նրանց նվեր ստացած բնակարանները  նվիրաբերել անօթեւան ընտանիքներին:

«Սամվել Կարապետյանը 10 տարի է` տասնյակ միլիոնավոր դոլարների չափով բարեգործություն է իրականացրել Հայաստանում եւ Արցախում: Որեւէ անգամ չտեսանք , որ այդ նույն լրատվամիջոցները կամ կայքերը շնորհակալություն հայտնեին հայրենասեր, բարերար այդ անձնավորությանը: Եվ չի կարելի այսօր այդպես սեւացնել ու վարկաբեկել նրան: Այն դեպքում, երբ նա իր անձնական ունեցվածքից է նվերներ տվել: Գուցե սխալ է արել, բայց ում ցանկանա` նրան էլ նվեր կտա: Իսկ ո՞վ  է ասում, թե նա Շուշան Պետրոսյանին չպիտի նվեր տար. մի՞թե մենք ունենք իր ոճի մեջ նրանից լավ երգչուհի: Կամ Սիրուշոյից լավ երգչուհի կա՞ իր ոճի մեջ: Հաստա՛տ չկա:

Ամեն դեպքում` դա Սամվել Կարապետյանի անձնական գործն էր  եւ իրավունքը` որոշել, թե ում է նվեր տալիս: Եվ չի կարելի քննադատել բարերարի արած բարեգործությունը: Այնպես են անում, որ մեր երկրից բոլորը երես թեքեն: Այս թշնամանքը պետք է հանել ժողովրդի միջից: Լավ բանը` բարեգործությունն էլ են վատ գնահատում», – ասել է Հայրապետյանը:

Դիտվել է 1295 անգամ:
Print Friendly

Leave a Reply