Չինաստանում կաթի փոշուց զանգվածային թունավորում է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2011 14:54

Չինաստանի Հոնսյու գավառում, զանգվածային թունավորման հետևանքով 3 մարդ է թունավորվել, ևս  35-ը  հոսպիտալացվել է:  Նախնական վարկածի համաձայն, թունավորման պատճառը կաթի մեջ նիտրիտի մեծ քանակն է (ազոտաթթուների աղեր):  Ինչպես մահացածները, այնպես էլ մնացած 35-ը  ու հիմա գտնվում են հիվանդանոցում,  երեխաներ են: Մեկի վիճակը գնահատվել է ծանր, մյուսներինը` կայուն: Թունավորման պատճառ դարձած կաթն արտադրվում է 2 անասնապահական ֆերմաներում, սակայն ինչպես է կաթն աղտոտվել այդ նյութերով, հայտնի չէ: Նատրիումի նիտրիտը լայնորեն կիրառվում է արտադրության մեջ` որպես կոնսերվանտ ու գույնի բարելավիչ:

Դիտվել է 1447 անգամ:
Print Friendly

Leave a Reply