ՄԱԿ-ը և Հայաստանի կառավարությունը աջակցում են Հայաստանում անտառների վերականգմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 8, 2011 14:49

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության, Արտաքին գործերի նախարարության, «Հայաստան ծառատունկ ծրագիր» ոչ կառավարական կազմակերպության և Երևանի Ավան վարչական տարածքի կողմից կազմակերպված ծառատունկի ժամանակ  ավելի քան 350 ծառ է տնկվել պետական պաշտոնյաների, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների և միջազգային հանրության ներկայացուցիչների հետ համատեղ:

Ծառատունկը կազմակերպվել էր Երկիր մոլորակի օրվա և Անտառների միջազգային տարվա շրջանակներում:

Նախաձեռնությունն աջակցում է երկրի ջանքերին` ուղղված անտառների կառավարման, պահպանման և կայուն զարգացման ամրապնդմանը` հօգուտ ներկա և ապագա սերունդների:

Ծառերն ու տնկման համար անհրաժեշտ պարագաները սիրով տրմադրվել էին «Հայաստան ծառատունկ ծրագրի» կողմից:

Դաֆինա Գեռչևան` ՄԱԿ-ի մշտական համակարգողն ասաց. «Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ապրելու ապահով և առողջ միջավայրում, և մեր պարտականությունն է պաշտպանել շրջակա միջավայրը: Բնական ռեսուրսների պաշտպանությունն ու տևական օգտագործումը ՄԱԿ-ի բազում ծրագրերի հիմնական նպատակն է, ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանությանը տեղական համայնքների առավել մեծ ներգրավման և լանդշաֆտի ու անտառների արդյունավետ կառավարման կապի օժանդակման միջոցով»:

«Ուրախ եմ տեսնել, որ շատ հայեր ծառեր են տնկում, այդպիսով` անձամբ նպաստելով այս գեղեցիկ երկրի կանաչ գոտիների վերականգնմանն ու բնական ռեսուրսների պաշտպանությանը»:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 2011 թ. հռչակել է Անտառների միջազգային տարի, այսպիսով` ջանալով բարձրացնել բոլոր տեսակի անտառների տևական կառավարման, պահպանման և զարգացման հարցերում իրազեկության մակարդակը:

«Հայաստան ծառատունկ ծրագրի» տնօրեն Արեգ Մաղաքյանը նշեց. «Մեր նպատակն է օգնել  հայ ժողովրդին ծառատունկի միջոցով բարձրացնել կենսամակարդակը և պաշտպանել համաշխարհային շրջակա միջավայրը: Ծառատունկի մեր ծրագիրը շարունակական բնույթ է կրում, և մենք անչափ ուրախ ենք համագործակցել ՄԱԿ-ի, Արտգործնախարարության և Ավան վարչական տարածքի հետ` տուրք մատուցելով շրջական միջավայրին և մասնակցելով Երկրի մոլորակի օրվա միջոցառումների շարքին, այդպիսով` նպաստելով Երևանի կանաչապատմանը»:

ՄԱԿ-ը կշարունակի իր համագործակցությունը իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ այն ծրագրերի հարցում, որոնց հիմքում ընկած է Հայաստանի կայուն զարգացումը, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պաշտպանությունը, այդպիսով` նպաստելով Հազարամյակի զարգացման նպատակների ձեռքբերումներին:

,Հայաստան ծառատունկ ծրագիրե-ը, ոչ առևտրային ծրագիր է` հիմնված ԱՄՆ-ում և Հայաստանում, իրականացնում է բնապահպանական ծրագրեր Հայաստանի բուսազուրկ և անտառազուրկ տարածքներում: 1994 թ. ի վեր ավելի քան 3 ու կես մլն ծառ է տնկվել և վերականգնվել, և հարյուրավոր աշխատատեղեր են ստեղծվել հայերի համար սեզոնային ծառերի վերականգնման ծրագրերի շրջանակներում: ,Հայաստան ծառատունկ ծրագիրե-ն աշխատում է Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման ուղղությամբ` հավաքելով միջոցներ անտառապատման աշխատանքների ֆինանսավորման համար:

Դիտվել է 1445 անգամ:
Print Friendly

Leave a Reply