Մահացել է էլեկտրական կիթառի ստեղծողը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 14, 2009 13:35

lespaul2ԱՄՆ-ում 94 տարեկան հասակում մահացել է էլեկտրական կիթառի ստեղծող, աշխարհահռչակ կիթառիստ Լես Պոլը` թոքաբորբից:

Երկար տարիներ Լես Պոլը համագործակցել է կիթառներ արտադրող «Gibson» ընկերության հետ:

Պոլն իր առաջին էլեկտրական երաժշտական գործիքն ստեղծել է անցած դարի 30-ական թվականներին:

Իսկ 50-ականներին նա ստեղծեց «Gibson Les Paul» էլեկտրական կիթառը, որն այսօր համարվում է ռոք երաժշտության սիմվոլը ողջ աշխարհում:

Պոլը նաև հանրահայտ երաժիշտ էր· իր կնոջ` Մերի Ֆորդի հետ նա թողարկել է 36 ոսկե ձայնասկավառակ:

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply