Կյանքի տևողությունը երկարացնող 9 պարզ պատվիրան

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 8, 2011 12:38

Առողջ կյանքի տևողությունն իսկապես էլ ցանկալի է երկարացնել, թե չէ ինչ իմաստ ունի ապրել մինչև խորը ծերություն, զառամախտով: Իհարկե, գերազանց կլիներ, եթե յուրաքանչյուրն ինքն ընտրեր, թե ինչպես և որտեղ է ցանկանում մահանալ կամ էլ չմեռնել ընդհանրապես: Շատերն են զանազան միջոցներ փնտրել ու առաջարկել հազար ու մի տարբերակ.օրինակ` երիտասարդ արյուն փոխներարկելով կամ էլ մածնի մեջ սեռական հորմոններ խառնելով: Ալքիմիկոսներն էլ միջին դարերում փնտրում էին փիլիսոփայական քարը և անմահության  էլիքսիրը: Իսկ Չինաստանում դաոսները փորձում էին հրաշագործ էլիքսիր մշակել իրենց ներսում: Հույները կաթով լոգանքներ էին ընդունում, որոշ հռոմեացիներ խմում էին մարտում  հաղթած  երիտասարդ  ու առողջ գլադիատորների արյունը: Շատերն են զոհվել անմահության էլիքսիր կամ էլ անմահական ջուր փնտրելով: Այսօր էլ քիչ չեն մարդիկ, որոնք ընդունակ են տարօրինակ միջոցների դիմելու`  երկար ապրելու համար. Մեր շրջապատում են ապրում  միզաբուժությամբ  կամ էլ մարդարմատի արմատներով, եղջերուի եղջյուրներով, օրգանիզմը լսված ու չլսված միջոցներով մաքրող, “հերբալայֆի” պես “հրաշագործ” նյութերով կյանքը առողջ ու երջանիկ դարձնել ցանկացողները: Բժիշկների, սննդաբանների ու հոգեբանների միջազգային խումբն ուսումնասիրել է  երկարակեցության խնդիրը ու 9 հիմնական պատվիրան  նշել, որոնց հետևելով կարելի է երկար ապրել:

Առաջինը. կերեք չափավոր: Երկրորդը` ձեր սննդաբաժինը պետք է համապատասխանի ձեր տարիքին: Երրորդը` սիրեք ու սիրվեք: Բժիշկները նաև խորհուրդ են տալիս շաբաթական առնվազն 2 անգամ զբաղվել սեքսով: Դա անխոս երիտասարդացնում է օրգանիզմը: Չորրորդ պատվիրանը` միշտ ունեցեք ձեր տեսակետը: Հինգերորդը` շատ շարժվեք ու զբաղվեք սպորտով: Վեցերորդը` պետք է քնել զով սենյակում: Յոթերորդը` ժամանակ առ ժամանակ երես տվեք ձեզ` կերեք արգելված սնունդ: Ութերորդ պատվիրանի համաձայն, հոգում նեգատիվ , բացասական հույզեր մի կուտակեք: Չե որ, վիճակագրության համաձայն, քաղցկեղով հիվանդների  64%-ը չի կարողանում բացասական էներգիան դուրս թողնել, այլ իր մեջ ճնշում է  զայրույթն ու ցասումը: Իններորդը. Վարժեցրեք ուղեղը, ստիպեք նրան աշխատել:

Դիտվել է 2859 անգամ:
Print Friendly

Leave a Reply