ԿԲ նախագահի այցը Ստամբուլ

Պաշտոնական, Օրվա լուր | | April 8, 2011 13:01

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ապրիլի 8-11-ը գտնվելու է Ստամբուլում` Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 25-րդ նիստին մասնակցելու համար:

Կառավարիչների ակումբի նիստում քննարկվելու են «Միջազգային մոնետար համակարգը. դասեր 19-րդ դարից» և «Մակրոպրուդենցիալ քաղաքականության իրականացման մարտահրավերները» թեմաները:

Նիստին ելույթ են ունենալու Չիկագոյի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Ռանդալ Կրոսները և Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի պրոֆեսոր Սևքեթ Փամուկը:

Դիտվել է 1022 անգամ:
Print Friendly

Leave a Reply