ՄԱԿ-ը ապրիլի 12-ը հայտարարել Է տիեզերք մարդու թռիչքի միջազգային օր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 8, 2011 12:08

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձեւ Է ընդունել ապրիլի 12-ը տիեզերք մարդու թռիչքի միջազգային օր հռչակելու մասին: Վեհաժողովը ճանաչել Է, որ «այդ պատմական իրադարձությունը ճանապարհ բացեց ի բարօրություն ողջ մարդկության տիեզեական տարածությունը հետազոտելու համար»: «Գլխավոր ասամբլեան ապրիլի 12-ը հռչակում Է տիեզերք մարդու թռիչքի միջազգային օր, որը ամեն տարի կնշվի միջազգային մակարդակով ի նշանավորումն մարդկության համար տիեզերական դարաշրջանի սկսվելու»,- ասված Է այն բանաձեւում, որն ընդունվել Է տիեզերք մարդու առաջին թռիչքի 50-ամյակին նվիրված հատուկ նիստում:

Փաստաթղթում նշվում Է, որ «1961 թվականի ապրիլի 12-ին տեղի ունեցավ մարդու առաջին թռիչքի տիեզերք, որն իրականացրեց Ռուսաստանում ծնված սովետական քաղաքացի Յուրի Գագարինը»: Այդ բանաձեւում ՄԱԿ-ի անդամ պետությունները «հավաստել են տիեզերական գիտության եւ տեխնիկայի կարեւոր ներդրումը կայուն զարգացման եւ պետությունների ու ժողովուրդների բարեկեցության բարձրացման նպատակներին հասնելու, ինչպես նաեւ խաղաղ նպատակների համար տիեզերական տարածությունը պահպանելու նրանց ձգտման իրականացումը ապահովելու գործում»:

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply