Ցրտահարությունից 40-80 տոկոսով վնասվել են Լոռվա պտղատու այգիները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 3, 2009 13:47

aygiԱպրիլի երկրորդ կեսին ցրտահարությունից մասնակիորեն վնասվել են Արարատյան դաշտի Աշտարակի, Օշականի, Ոսկեվազի եւ Ոսկեհատի կորիզավոր պտղատուները: 40-80 տոկոս ցրտահարություն է եղել նաեւ Լոռվա Այրում, Ճոճկան, Շնող եւ Տավուշի Պտղավան, Արճիս, Լճկաձոր, Հաղթանակ, Դեբեդավան, Բագրատաշեն համայնքների ծիրանի եւ դեղձի այգետարածքներում: Շուրջ 120 մլն դրամի վնաս են կրել Վայոց Ձորի Ագարակաձոր, Աղավնաձոր, Գետափ, Գլաձոր, Մալիշկա, Զեդեա, ինչպես նաեւ Սյունիքի մարզի Կապան, Գորիս քաղաքաներին հարող այգիները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարությունում խնդիրը քննարկելուց հետո ցրտահարությունից տուժած համայնքներին օգնություն կցուցաբերվի սերմացուի, պարարտանյութի եւ վառելիքի տեսքով:

Դիտվել է 1288 անգամ:
Print Friendly

Leave a Reply