Լ.Շիրինյան. «Բանակցային գործընթացի ներկա փուլում Արցախը պետք է դառնա բանակցային կողմ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 8, 2011 11:09

«Բանակցային գործընթացի ներկա փուլում Արցախը պետք է դառնա բանակցային կողմ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը` շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության խնդիրը զուտ ներկայացուցչական է:

«Հայաստանը չունի ուրիշ խնդիր, քան Ացախի տեսակետները բանակցային սեղանի շուրջ հնչեցնելը»,- շեշտեց Լ.Շիրինյանը: Նրա խոսքով` բանակցությունների ընթացքում պետք է անընդհատ շեշտել, որ Ադրբեջանը փորձում է զենքի ուժով ճնշել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը:

«Ադրբեջանը, որը փորձում է ներկայանալ որպես այս տարածաշրջանում բնիկ ժողովրդի կողմից ստեղծված պետություն, իրականում ստեղծվել է թուրք-բոլշեւիկյան սվինների վրա, իսկ հիմա էլ, երբ Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է, փորձում է զենքի ուժով այդ ժողովրդին զրկել իր իրավունքների իրացման հնարավորությունից»,- ընդգծեց քաղաքագետը: Նրա ներկայացմամբ` հայկական կողմերը կարող են փոխել բանակցությունների ձեւաչափը, եթե տեսնեն, որ այն թույլ չի տալիս հասնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը:

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply