Ալեքսանդր Բույնովին վիրահատել են ուռուցքաբանության կենտրոնում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 8, 2011 11:07
Երգիչ Ալեքսանդր Բույնովը հինգշաբթի օրը վիրահատվել է Մոսկվայի Բլոխինի անվան ուռուցքաբանության կենտրոնում, ուր նրան նրան տեղափոխել էին նախօրեին: Բժիշկների խոսքով, 61-ամյա արտիստի վիրահատությունը լավ է անցել, վերակենդանացման բաժանմունքից նրան տեղափոխել են սովորական հիվանդասենյակ: Արտիստի առողջական խնդիրները գլուխ էին բարձրացրել դեռևս մարտ ամսին: Բույնովն ուռոլոգիական խնդիր ուներ և ուռուցքաբանության կենտրոնում հայտնվել էր անալիզներ տալուց ու հետազոտվելուց հետո: Բժիշկները վճռել էին, որ նա պետք է անհապաղ վիրահատվի: Այժմ նրա վիճակը բավարար է, սակայն մինչև հունիսի սկիզբը պետք է բժիշկների հսկողության տակ գտնվի:






Facebook
Tweet This
Email This Post
