Տեղի է ունեցել «Հայ կնոջ դերը Սփյուռքում» խորագրով կլոր սեղան-քննարկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 8, 2011 10:58
Ապրիլի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կազմակերպվել էր «Հայ կնոջ դերը Սփյուռքում» խորագրով կլոր սեղան, որը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Մասնակցում էին գիտական, կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից:
Կլոր սեղանի նպատակն էր բնութագրել և արժևորել հայ կնոջ յուրահատուկ տեղն ու դերը հայ կյանքում, անդրադառնալ Սփյուռքում նրա կատարած ազգապահպան դերին, հայ կնոջ դերին ընդհանրապես` որպես ընտանիքի սրբության, պատվի ու արժանապատվության պահպանողի և նոր սերնդի առաջին դաստիարակի պարտականությունները կատարողի:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Շնորհավորելով հայ կնոջը մայրության և գեղեցկության տոնի առթիվ` տիկին Հ.Հակոբյանը մաղթեց առողջություն և երջանկություն` ընդգծելով կնոջ անգնահատելի դերակատարությունը հայ հասարակությունում:
Այնուհետև ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցներ Ա.Ստեփանյանն ու Ս.Պողոսյանը զեկուցեցին համապատասխանաբար «Հայրենադարձությունը և հայ կինը» և «Հայ կինը ավանդական և արդի հասարակության մեջ` Հայաստանում և Սփյուռքում» թեմաներով:
Կլոր սեղանի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ կնոջ դերին ազգային ինքնության ձևավորման ու պահպանության գործընթացում, հասարակական- քաղաքական, մշակութային կյանքում, գիտության և կրթության բնագավառում:






Facebook
Tweet This
Email This Post
