«Վարպետն ու Մարգարիտան». լավ է ուշ, քան երբեք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2011 10:44

Յուրի Կառայի նկարահանած այս ֆիլմը ռեժիսորի,  պրոդյուսերի ու իրավատերերի  միջև ծագած հակասությունների պատճառով 17 տարի  մոռացության էր մատնվել: Իսկ սնահավատներն  ասում էին, որ Յուրի Կառան անեծքի զոհ դարձավ, ինչը բուլգակովյան վեպի հետ է կապված: Այսօր պրոդյուսերները հավատացնում են, որ ժապավենը, որի բյուջեն կազմել է 15 մլն դոլար, գերազանց վիճակում է , ունի dolby surround  հնչողություն և շատ ժամանակակից է թվում: Վոլանդի դերը կատարել է  Վալենտին Գաֆտը, Վարպետի դերը` Վիկտոր Ռակովը, իսկ Մարգարիտան` Անաստասիա Վերտինսկայան: Շատ դերասաններ մահացան` այդպես էլ չդիտելով ֆիլմի պրեմիերան, նրանցից էր Միխայիլ Ուլյանովը, Բորիսլավ Բրոնդուկովը, Սպարտակ Միշուլինը: Կառան շատ զգուշորեն էր վերաբերում Բուլգակովի տեքստին. Վարպետի նկուղն, օրինակ, նույնն է, ինչ նկարագրված է ստեղծագործության մեջ:  Իսկ Վարպետի գրքի գործողությունները նկարահանվել են Երուսաղեմում:  Ֆիլմում տեղ են գտալ նաև ռեժիսորական  նորամուծություններ, ինչպես օրինակ` Վոլանդի մոտ հյուրերի մեջ են նաև Լենինն ու Ստալինը:

Դիտվել է 1691 անգամ:
Print Friendly

Leave a Reply