Ֆրանսիայի առևտրի նախարարը շփոթել է հագուստի խանութը Վոլտերի ստեղծագործության հետ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 8, 2011 10:03Ֆրանսիայի առևտրի նախարար Ֆրեդերիկ Լեֆեվրը շփոթել է հագուստի խանութը Վոլտերի վեպի հետ:
Այն հարցին, թե որ ստեղծագործությունն է իր տպավորություն թողել, նա պատասխանել է` «անկասկած` «Զադիգն ու Վոլտերը», իրականում, Վոլտերի այդ ստեղծագործությունը վերնագրված է ` «Զադիգն ու նախախնամությունը», իսկ «Զադիգն ու Վոլտերը»` ֆրանսիական հագուստի ապրանքանիշ է:
Իր գրական նախասիրությունների մասին նա պատմել է Le Figaro-ին գրքերի տոնավաճառում, որտեղ ներկայացված էր նաև նրա գիրքը: Հարցազրույցի այդ հատվածը հայտնվել է YouTube-ում ու հավաքել է 200 հազար դիտում և դարձել բազմաթիվ հումորների առիթ, օրինակ` առաջարկվել է մյուս ապրանքանվանումներն ու դասականների ստեղծագործությունների վերնագրերը միավորել, այսպես`«Թշվառներն ու Վիկտոր Հյուգո Բոսսը» կամ «La Perla-ով աղջիկը»: Նախարարն իր հերթին իրեն չկորցրեց ու Twitter-ի իր էջում գրեց. «Ես սիրում եմ «Զադիգան», ես սիրում եմ Վոլտերին ու ես սիրում եմ Twitter-ը: Բոլորին շնորհակալ եմ լավ անցկացրած ժամանակի համար:






Facebook
Tweet This
Email This Post
