Եհովայի վկաները PR-ի կարիք ունեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 8, 2011 8:54
Սույն թվականի ապրիլի 7-ին, ժամը 10:00-ի կողմերում Եհովայի վկաներ կրոնական աղանդից զանգահարել են “ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն” և հետաքրքրվել PR ծառայությունների մատուցման կարգից: Սկզբում թաքցնելով ով լինելը, զանգահարողն ուղղակի նշել է, որ առայժմ ցանկանում են մամլո ասուլիս կազմակերպել Եվրոպական դատարանին ինչ-որ հայց ներկայացնելու և դրա արդյունքների մասին: Այնուհետև մեծ զգուշավորությամբ զանգահարողը ներկայացել է, որպես Արթուր Իսպիրյան “Հայաստանի Եհովայի վկաների քրիստոնեական կազմակերպությունից”: Նա հետաքրքվել է թե ինչպես կարող է հանդիպել կենտրոնի նախագահ Հայկ Կիրակոսյանի հետ խնդիրն ավելի մանրամասն քննարկելու համար` առանց նախապես իմանալու, որ վերջինս ավարտել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը:
“ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն”-ը կոչ է անում ԶԼՄ-ներին և PR ծառայություններ մատուցող ընկերություններին խուսափել նմանատիպ վտանգավոր և դրսից ֆինանսավորվող ուժերին որևէ տեսակի աջակցություն ցուցաբերելուց: Իսկ զանազան կրոնական աղանդներին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ “ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն”-ը չի զբաղվում կրոնական աղանդների PR-ով:
“ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն”
Հասարակայնության հետ կապերի բաժին





Facebook
Tweet This