Կրակոցներ Բրազիլիայում. 11 դպրոցականներ են զոհվել, 18-ը վիրավոր են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2011 0:49

Հինգշաբթի Ռիո-դե-Ժանեյրոյի  դպրոցներից մեկում 11 երեխա է  զոհվել զինված մարդասպանի ձեռքով: Եվս  18 դպրոցական վիրավորվել են հրազենից,  հաղորդել է Ռիո-դե-Ժանեյրոյի նահանգապետ Սերժիու Կաբրալը:

Տեղի  «Տասսո դա Սիլվեյրա» գիմնազիայի նախկին սան   23-ամյա Վելլինգտոն Մենեզիս –դի-Օլիվեյրը,  զինված 38 կալիբրի երկու ատրճանակով և այն արագ լիցքավորող սարքով,  կրակ է բացել մարդկանց վրա: Փորձագետները կարծում են,որ նա ուզեցել է հնարավորինս շատ մարդ սպանել:

Զոհվածներից տասը աղջիկ են` 12 -ից 14 տարեկան: Երեխաներից մեկը մահացել է ուղղաթիռում` հիվանդանոց տեղափոխելիս:

Կանչով հասած ոստիկանը փոխհրաձգության ժամանակ կարողացել է մարդասպանի ոտքերը վիրավորել:  Ի պատասխան զենքը վայր դնելու  և հանձնվելու պահանջին` հանցագործը ինքնասպան է եղել: Նրա մոտ գտել են գրություն ,որտեղ նա գրել է, որ ուզում է ինքնասպան լինել: Վիրավորներին մեքենաներով և ուղղաթիռներով տեղափոխել են մոտակա հիվանդանոցները:

Նրանցից շատերի վիճակը ծանր է ,զոհերի թիվը կարող է ավելանալ:

Քաղաքային իշխանությունները դիմել են բնակչությանը արյուն հանձնելու խնդրանքով: Նախկինում  Բրազիլիայում  չէր եղել ուսումնական հաստատությունում զանգվածային սպանության դեպք, այդ պատճառով պետական դպրոցների մուտքը ազատ է:  ինչպես նկատում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, դպրոցը,  ուր տեղի է ունեցել ողբերգությունը,  գտնվում էր քաղաքի աղքատ Ռելենգո շրջանում, որը վերահսկում են թմրանյութերի  մաֆիան: Իսկ   սև շուկայում հեշտ է ձեռք բերել զենք:

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply