Երկրաշարժ Ճապոնիայում.Տոկիոյում տատանվել են երկնաքերները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | ankakh | April 7, 2011 23:04
Ճապոնիայում նորից երկրաշարժ է տեղի ունեցել` 7,4մագնիտուդ ուժգնությամբ: Ստորգետնյա ցնցումները այնքան ուժգին էին, որ Տոկիոյում տատանվել են երկնաքերները:
Ճապոնական սեյսմոգետների տվյալներով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է երկրի հյուսիս – արևելյան ափի մոտ` Միյագա մարզում, որը շատ էր տուժել մարտի 11 -ի երկրաշարժից ու ցունամիից: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», առաջին ցնցումը տեղի է ունեցել Սենդայ քաղաքից 98 կմ արևելք:
Երկրի ամբողջ հյուսիս-արևելյան ափով հայտարարված է ցունամիի վտանգ, ալիքները կարող են հասնել երկու մետրի: Ճապոնիայի իշխանությունները բնակչությանը հորդորել են տարհանվել ավելի բարձր շրջաններ,որտեղ ջուրը չի կարող հասնել:






Facebook
Tweet This
Email This Post
