ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ

Պաշտոնական, Օրվա լուր | | April 7, 2011 22:44

Ապրիլի 7-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան խորհրդակցություններ Հայաստանի եւ Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ` ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանի ու Էստոնիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Սանդեր Սունի, Հայաստանում Էստոնիայի դեսպան Տոմաս Լուկի (նստավայրը` Թբիլիսի) մասնակցությամբ:

Քննարկվեցին Հայաստանի ու Էստոնիայի միջեւ քաղաքական երկխոսության եւ առեւտրատնտեսական կապերի ակտիվացմանը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: Էստոնական կողմի խնդրանքով ներկայացվեցին Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Մտքեր փոխանակվեցին Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքի եւ հեռանկարների շուրջ: Հատուկ ուշադրություն դարձվեց Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտք գործելու ընթացակարգի դյուրացման խնդրին:

Էստոնացի դիվանագետներին ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը: Անդրադարձ կատարվեց հայ-էստոնական հարաբերություններին, ԵՄ հետ ասոցիացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին: Կարեւորվեց ԵՄ հետ վիզային ռեժիմի դյուրացման անհրաժեշտությունը եւ այդ հարցում էստոնական կողմի աջակցությունը:

Դիտվել է 1201 անգամ:
Print Friendly

Leave a Reply